Ես
Ինչի՞ մասին պետք է մտածել, որպեսզի երբեք չհիվանդանանք

Հնում սովորեցնում էին` այն, ինչ ազդում է ուղեղի վրա, ազդում է նաև մարմնի վրա: XVII դարում բժիշկներն ու գիտնականները մարդուն բաժանել էին երկու բաղկացուցչի` մարմնի ու բանականության, ու համապատասխանաբար` հիվանդությունները կա՛մ հոգեկան էին, կա՛մ մարմնական, և բուժում էին դրանք լրիվ տարբեր միջոցներով:
Եվ միայն հիմա ենք վերադառնում մարդու բուժման նախնական տեսանկյունին:
Մարդը պատասխանատու է իր հիվանդությունների, ինչպես նաև առողջացման համար: Բժշկական գրականության մեջ շատ օրինակներ են բերվում ծանր հիվանդություններից ապաքինվելու վերաբերյալ, եթե հիվանդն իսկապես հավատացել է դրան, և գլխավորը` հիվանդության ընթացքի ու վերջնական ելքի վրա ինքուրույն ազդելու ունակությանն ու հնարավորությանը:
Հիվանդությունից ազատվելու համար հարկավոր է ազատվել բացասական մտքերից, վախերից, անհանգստությունից, պետք է կարգի բերել հոգին:
Որոշակի ո՞ր օրգաններն են ազդում մտքերի, վախերի վրա, ու ի՞նչ հիվանդությունների կարող է դա հանգեցնել
Սրտի հիվանդություններ: Հաճախ առաջանում են որպես սիրո անբավարարության ու անվտանգության բացակայության, ինչպես նաև զգացմունքային փակվածության հետևանքով: Այն մարդը, որը չի հավատում սիրո հավանականությանը, կամ նա, ով ինքն իրեն է արգելում այլոց հանդեպ սեր դրսևորել, անպայման կունենա սրտանոթային հիվանդություն: Սեփական զգացմունքներին հետևելը, սեփական սրտի ձայնին ունկնդիր լինելը զգալիորեն կթեթևացնեն սրտային հիվանդությունը` ժամանակի ընթացքում հանգեցնելով լրիվ կամ մասնակի բուժման:
Արթրիտ: Սովորաբար հիվանդանում են նրանք, ովքեր չեն կարողանում ասել «ոչ» ու սովորաբար մյուսներին են մեղադրում իրենց շահագործելու մեջ:
Բարձր ճնշում: Սովորաբար ունենում են նրանք, ովքեր ինքնավստահության և ուժերից վեր բեռ են վերցնում կամ էլ աշխատում են առանց հանգստի, քանի որ սիրում են շրջապատի սպասումներն արդարացնել, նշանակալի ու հարգված լինելու պահանջ ունեն: Ահա այդ պատճառներով էլ տեղի է ունենում խորքային զգացումների դուրսմղում ու ցանկությունների ճնշում:
Երիկամների խնդիրներն առաջանում են հիասթափությունների, անհաջողությունների ու քննադատության հետևանքով: Երիկամների խնդիր ունեցողներին անընդհատ թվում է, թե իրենց խաբում են ու ոտնատակ տալիս: Նման զգացումները հանգեցնում են մարմնի մեջ քիմիական անառողջ գործընթացների, իմունային համակարգի խանգարման: Օրգանիզմը կարծես ազդանշան է տալիս. «Կանգնի՛ր, շու՛նչ քաշիր, դու դեռ շատ բան կարող ես հասցնել»:
Ասթման կամ թոքային հիվանդություններն ինքնուրույն ապրելու ցանկության կամ էլ ունակության պակասի հետևանք են:
Ստամոքսային խնդիրները կամ խոցային կոլիտները, փորկապությունն անցյալի սխալների հետ կապված ապրումների հետևանք են, հին գաղափարները թոթափելու և ներկայի պատասխանատվությունը կրելու ցանկության պակասը: Ստամոքսը շատ զգայուն է մեր խնդիրների նկատմամբ. վախը, ագրեսիվությունը,ատելությունն ու նախանձն անմիջապես արձագանք են գտնում ստամոքսային խնդիրների ձևով: Այդ զգացումների ճնշումը իմաստավորելու, գիտակցելու և լուծելու փոխարեն դրանք անտեսելը կարող է ստամոքսային խանգարումների հանգեցնել:Երկարատև գրգռվածութունը, որն ուղեկցվում է սթրեսով, կարող է հանգեցնել գաստրիտի:
Փորկապությունը կուտակված հույզերի, ապրումների մասին է խոսում, որոնցից մարդը չի ցանկանում հրաժարվել ու տեղը նորին զիջել:
Այրոցքը նույնպես խոսում է ճնշված ագրեսիվության մասին:
Տեսողության խնդիրները ինչ-որ բան տեսնելուց հրաժարվելու, աշխարհն այնպիսին, ինչպիսին որ է, չընդունելու հետևանքով է առաջանում: Առաջանում են նաև լսողության խնդիրներ: Վատ լսողությունը կամ խլությունն այն ժամանակ է առաջանում, երբ չենք ցանկանում լսողական (աուդիալ) մակարդակում լսել ինչ-որ տեղեկություն:
Վարակիչ հիվանդություններ: Վճռորոշ են նյարդայնությունը, զայրույթը: Ցանկացած վարակ մատնանշում է ներքին, հոգեկան տարաձայնություն: Թույլ դիմադրողականությունը կապված է հոգեկան հավասարակշռության խախտման հետ:
Ճարպակալումն ինչ-որ բանից պաշտպանվելու միտում է: Ներքին դատարկության զգացումը հաճախ հանգեցնում է մեծ ախորժակի: Սնունդ կուլ տալու գործընթացը շատերի մեջ նույնանում է «ձեռքբերման» հետ: Սակայն հասկանալի է, որ հեգեկան դատարկությունը սննդով չես լցնի:
Ատամների հետ կապված խնդիրներն առաջանում են անվճռականության, ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողության հետևանքով, երբ մարդը վախենում է իր որոշումների հետևանքներից: Կարիեսն ատամի կարծրությունն է խաթարում: Հենց նման կերպ է մարդու իմունային համակարգը արձագանքում մարդու անկայուն ցանկություններին, ընտրած նպատակին հասնելու անվճռականությանը, կենսական դժվարությունների «անհաղթահարելիության» գիտակցությանը:
Թիկունքի հետ կապված խնդիրները աջակցության անբավարարության, ներքին գերլարվածության, սեփական անձի հանդեպ չափից դուրս պահանջկոտության պատճառով են առաջանում:
Անքնությունը փախուստ է կյանքից, կյանքի ստվերոտ կողմերը չտեսնելու, չընդունելու ցանկության հետևանք: Պետք է գտնել անհանգստության իսկական պատճառը, սովորել օրն ամփոփել, վերադարձնել կյանքի նորմալ ռիթմը, ինքդ քեզ թույլ տալ երեկոյան քնել, այս ամենը կօգնի խնդիրը լուծելուն:
Դժբախտ պատահարները վկայում են, որ մարդն ինքն իրեն ինչ-որ բանում մեղավոր է զգում ու ռեֆլեքսով ինքն իրեն պատժում է :
Նույնիսկ այնպիսի հիվանդություն, ինչպիսին քաղցկեղն է, երբեմն միտքը մաքրելով էլ կարելի է բուժել:

Կարդացեք նաև

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...


Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...


Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...


Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...


Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...


1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...


Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...


Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...


Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...


Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...


Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...


Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....


Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...


Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն